«Տրամաբանությունը հետեւյալն է՝ այն տեղերում, որտեղ հաղորդակցության կառուցում պետք է սկսվի, ենթադրվում է եւ տրամաբանական է, որ այդ հատվածում նախ սահմանազատում եւ սահմանագծում պետք է տեղի ունենա, որպեսզի այդ տարածքով ենթակառուցվածքներ կառուցվեն, եւ պարզ լինի՝ սահմանը կոնկրետ որտեղով է անցնում»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ փոխկապակցվածություն չկա, բայց սահմանազատումը TRIPP ուղու կառուցման գործընթացի մաս է։ Ըստ Փաշինյանի՝ սահմանազատման հանձնաժողովներն աշխատում են։ «Մնացած հատվածներով ենթադրվում է, որ հանձնաժողովները կշարունակեն իրենց աշխատանքը»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Փոխկապակցվածությունն այստեղ այն կարող է լինել, որ գոնե Հայաստանի դեպքում եւ սահմանազատումը, եւ կոմունիկացիաների բացումը մեծ հաշվով համակարգում է նույն փոխվարչապետը։ Ադրբեջանի կողմից էլ է նույն փոխվարչապետը համակարգում։ Իհարկե, երբ կոմունիկացիաների թեման ակտիվանում է, նրանք բնականաբար ավելի մեծ ուշադրություն են դարձնելու, ավելի շատ ժամանակ են տրամադրելու կոմունիկացիաների թեմաներին»,- հավելեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ