Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոպարեկները կաշառքի դիմաց թույլ են տվել ապօրինի ծառահատում կատարել. 5 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Հոկտեմբեր 16,2025 15:47

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի և Արծվաբերդի տեղամասի գլխավոր էկոպարեկը նույն տեղամասի մեկ այլ գլխավոր էկոպարեկի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, մի շարք անձանց  օգտին ապօրինի անգործության համար նրանցից կաշառք են ստացել:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված էկոպարեկները, Տավուշի մարզի մի շարք բնակիչների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևան» անտառտնտեսության տարածքում ապօրինի ծառահատումներ կատարելուն չխոչընդոտելու և դրանք կանխելուն ուղղված համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար 2025 թվականի մայիսից հունիսն ընկած ժամանակահատվածում  նրանցից  որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ:

Ստացած կաշառքի դիմաց էկոպարեկները ապօրինի ծառահատումները կանխելու ուղղությամբ միջնոցներ չեն ձեռնարկել, չեն արձանագրել ապօրինի ծառահատում կատարելու փաստը, օրենքով նախատեսված կարգով առերևույթ հանցանքի մասին հաղորդում չեն ներկայացրել, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ թաքցվել է առերևույթ հանցագործության դեպքը և ապօրինի ծառահատումներ կատարած անձինք խուսափել են օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

Կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար երկու գլխավոր էկոպարեկներին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով (2 դրվագ) և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Էկոպարեկներին կաշառք տված անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի հատկանիշներով: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031