Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց բանակի կազմավորումը և մարտական ուղին». «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բանախոսությանն առցանց միացել են նաև մյուս բոլոր քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձինք

Հոկտեմբեր 16,2025 16:51

Քրեակատարողական հիմնարկների ազատազրկված անձինք հետևել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անցկացված Հայաստանի պատմության թանգարանի ավագ գիտաշխատող Մհեր Հարությունյանի բանախոսությանը

Քրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատությունից զրկված անձանց ազատ ժամանակի արդյունավետ կազմակերպումը, արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդումն ու հասարակական կյանքի մեջ նրանց ներգրավվածությունը, նախաձեռնել էր հերթական կրթամշակութային մեծ միջոցառումը բոլոր քրեակատարողական հիմնարկների մասնակցությամբ։

«Հայոց բանակի կազմավորումը և մարտական ուղին» թեմայով բանախոսությամբ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդես է եկել Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի պետ, ավագ գիտաշխատող Մհեր Հարությունյանը։ Բանախոսությանն առցանց միացել են նաև մյուս բոլոր քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձինք։

Մհեր Հարությունյանը ներկայացրել է Հայոց բանակի կազմավորման և կայացման ուղին՝ Հայաստանի անկախացումից մինչև մեր օրերը, տվել է գիտական վերլուծություններ ռազմական իրադրությունների ուղղվածության վերաբերյալ՝ դիտարկելով Հայաստանի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային առանձնահատկությունները։

Ազատազրկված անձինք մեծ հետաքրքրությամբ հետևել են բանախոսությանը, ուղղել բազմաթիվ հարցեր և ստացել մասնագիտական մեկնաբանություններ և կարծիքներ մեր ժամանակակից պատմության կարևորագույն էջերի վերաբերյալ։

Միևնույն ժամանակ Մհեր Հարությունյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մասնակցել է ազատազրկված անձանց ստեղծագործական աշխատանքների և հեղինակած գրքերի ցուցահանդեսին։ Ցուցադրվել են բազմաբնույթ ձեռագործ աշխատանքներ, որոնք արտահայտում են հեղինակների ներաշխարհը, բացահայտում անազատության պայմաններում ստեղծագործող մարդու մտահղացումները, զգացմունքներն ու պատկերացումները։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031