ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության «Դիլիջան ազգային պարկ» տեղամասի Շամախյանի 5-րդ պահաբաժնում սույն թվականի հոկտեմբերի 12-ին հրդեհ է բռնկվել:
Հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 0,3 հա անտառածածկ տարածք: Այրվել են ճյուղեր, փայտանյութի մնացորդներ: Ջերմահարվել է 3 հատ կաղնի տեսակի ծառ, որոնց կենսունակության մասին կարող ենք հայտնել վեգետացիոն շրջանի ավարտից հետո:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են եղել ՇՄՆ էկոպարեկային ծառայության 6 և ՆԳՆ փրկարար ծառայության 15 աշխատակից (2 մարտական հաշվարկ): Հրդեհը մարվել է ժամը 19:43-ին:
ՇՄՆ էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության «Դիլիջան ազգային պարկ» տեղամասի աշխատակիցների կողմից մինչ ուշ գիշեր սահմանվել է հերթապահություն՝ կրակի հնարավոր բռնկումը կանխելու նպատակով:
ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայություն