24News-ի տեղեկություններով, քիչ առաջ Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին:
Հայտնի չէ թե, որ ուղղությամբ են տարել: Կոչուբաևն այսօր կոշտ գրառում էր արել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի գործընկեր Էրիկ Ալեքսանյանը Armenia Sputnik–ի հետ զրույցում հաստատել է, որ Կոչուբաևին դատարանի դահլիճից ձերբակալել և տարել են։ «Հիմա նա գտնվում է Քննչական կոմիտեում։ Ձերբակալման պատճառը չգիտենք, հիմա գնում ենք այնտեղ»,–նշել է նա։