Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը ձերբակալվել է. «Փաստինֆո»

Հոկտեմբեր 16,2025 21:11

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւն այս պահին գտնվում է ՔԿ-ում. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ Դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի   մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կամ նշված անձանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ։

Մեղադրանքի հիմքում փաստաբանի ֆեյսբուքյան գրառումն է, որը չի եղել հասցեական ու պարզ չէ, թե կոնկրետ ով է իրեն վերագրել փաստաբանի խոսքերը ու վիրավորվել։

ՔԿ-ից «Փաստինֆո»-ին պաշտոնապես հայտնել են, որ փաստաբանը ձերբակալվել է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031