Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել «Իզմիրլյան» հիմնադրամի հետևողական և բազմաշերտ գործունեությունը

Հոկտեմբեր 16,2025 19:45

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Իզմիրլյան» հիմնադրամ:

Հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը նախագահին ներկայացրել է հիմնադրամի գործունեության հայեցակարգը, կառուցվածքը և տարիների ընթացքում իրականացված ծրագրերը։ Տնօրենը մանրամասնել է հիմնադրամի կողմից կրթության, առողջապահության, սոցիալական, գյուղատնտեսական և մի շարք այլ ոլորտներում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով դրանց կարևորությունը և ազդեցությունը համայնքների զարգացման վրա։

Անդրադարձ է կատարվել նաև հիմնադրամի կողմից կառավարության հետ համատեղ իրականացվող խոշոր նախաձեռնություններին, որոնց նպատակն է նպաստել երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացին և հասարակության տարբեր շերտերի կյանքի որակի բարձրացմանը։

Արմեն Չոբանյանը ներկայացրել է նաև ընթացիկ և առաջիկայում իրականացվելիք ծրագրերը՝ մասնավորապես ընդգծելով համայնքային զարգացման և գյուղատնտեսական ոլորտի նկատմամբ շարունակական ուշադրությունը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև «Վանանդ Ագրո» ընկերության կողմից հիմնադրված նշի ինտենսիվ այգիներում կատարված ներդրումներին և ներկայումս ընթացող բերքահավաքի գործընթացին։ Նշվել է, որ օրեր առաջ Հանրապետության նախագահը այցելել էր նշի այգիներ՝ ծանոթանալու բերքահավաքի ընթացքին և գործնական արդյունքներին։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել հիմնադրամի հետևողական և բազմաշերտ գործունեությունը՝ ընդգծելով այն որպես օրինակելի գործընկեր պետական կառույցների և տեղական համայնքների համար։

 

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031