Գյումրու ավագանու այսօրվա նիստի ժամանակ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, դիմելով ավագանու ՔՊ խմբակցության անդամներին, ասաց․ «Ես հայամետ եմ, ինձանից քիչ կա շատ հայրենիք սիրող։ Եթե ես լինեմ Հայաստանի Հանրապետության վարչապետը, ես անպայման հարց կբարձրացնեմ, կասեմ՝ Նախիջևանի հարցը ի՞նչ եղավ Վլադիմիր Վլադիմիրովիչ, Ղարսի հարցը ի՞նչ եղավ ու էդքան նախագահների ու վաչապետերի մեջ էնպես կպահեմ, որ դրանք մի բան էլ կզգաստանան Հայաստանի Հանրապետությունը ներկայացնողից, որովհետև դա ի ծնե է, դա ձեռքբերովի չէ, դա պաշտոնով չէ։
Մարդ իրենից պիտի էդպիսի լինի, մի խոսքով, չեմ ուզում շատ քաղաքականացնել էսօր, եթե դուք էդ հարցերը չտայիք, ես չէի բան ասի»։
Հիշեցնենք, որ այսօր օրակարգ էր բերվել ՀՀ կառավարությանը դատի տալու հարցը, ու այն արժանացել էր ՔՊ խմբակցության անդամների քննադատություններին։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ