«Հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և այն շատ արդյունավետ էր», – գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social ցանցում:
«Նախագահ Պուտինը շնորհավորեց ինձ և Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում Խաղաղության Մեծ Նվաճման կապակցությամբ, որի մասին, նրա խոսքով, դարեր շարունակ երազել են։ Ես իրականում հավատում եմ, որ Մերձավոր Արևելքում հաջողությունը կօգնի մեր բանակցություններին՝ Ռուսաստանի/Ուկրաինայի պատերազմի ավարտին հասնելու համար», – հայտարարում է Թրամփը:
Նրա փոխանցմամբ, Պուտինը շնորհակալություն է հայտնել Մելանյա Թրամփին՝ երեխաների հետ ներգրավվածության համար. – «Նա շատ գնահատում է այն և ասաց, որ դա կշարունակվի»։
«Մենք նաև շատ ժամանակ հատկացրինք զրուցելուն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի մասին, երբ ավարտվի Ուկրաինայի հետ պատերազմը», – շարունակում է ԱՄՆ նախագահը:
Կարդացեք նաև
«Հեռախոսազրույցի ավարտին մենք համաձայնեցինք, որ հաջորդ շաբաթ կկայանա մեր Բարձր Մակարդակի Խորհրդականների հանդիպում։ Միացյալ Նահանգների նախնական հանդիպումները կվարի պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ մի շարք այլ անձանց հետ միասին, որոնք պետք է նշանակվեն։ Հանդիպման վայրը դեռ պետք է որոշվի։ Այնուհետև նախագահ Պուտինի հետ կհանդիպենք համաձայնեցված վայրում՝ Բուդապեշտում, Հունգարիա, որպեսզի տեսնենք, թե արդյոք կարող ենք ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս «անփառունակ» պատերազմը», – գրում է Թրամփը:
«Նախագահ Զելենսկիի հետ մենք վաղը կհանդիպենք Օվալաձև սենյակում, որտեղ կքննարկենք նախագահ Պուտինի հետ իմ զրույցը և շատ ավելին», – նշում է ԱՄՆ նախագահը՝ ամփոփելով. – «Կարծում եմ՝ այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում մեծ առաջընթաց է գրանցվել»։