Արամ Ա Վեհափառ Հայրապետի նախաձեռնությունը՝ ուղղված Հայ Եկեղեցու և Հայաստանի Հանրապետության իշխանական վերնախավի հարաբերություններում առաջացած լարվածության հաղթահարմանը, ունի բացառիկ նշանակություն։
Այն ոչ միայն հաշտեցման քայլ է, այլև ազգային պատասխանատվության բարձրագույն դրսևորում՝ միտված պետականության, հոգևոր միասնության և հանրային վստահության վերականգնմանը։
Քաղաքական և հոգևոր իշխանությունների երկխոսությունը պետք է դառնա պետականության և ազգային միասնության վերականգնման հիմք։
Սպասում ենք Արամ Ա Վեհափառ Հայրապետի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատմական հանդիպմանը, որն իր խորհրդանշական և գործնական իմաստով կարող է դառնալ նոր սկիզբ՝ պետական կամքի և հոգևոր գիտակցության ներդաշնակ միաձուլման ճանապարհին։
Կարդացեք նաև
Սա այն պահն է, երբ քաղաքական բանականությունն ու հոգևոր իմաստությունը պիտի միավորվեն ի շահ պետության շարունակականության և ժողովրդի միասնության։
Հանուն Հանրապետության կուսակցություն