Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք վճարվում են ռուսական ազդեցության դեմ պայքարելու համար ու գտնում են, որ Եկեղեցին այդ ազդեցության հիմնական գործիքներից մեկն է. «ՉԻ»

Հոկտեմբեր 17,2025 09:30

Նիկոլ Փաշինյանին հարցի իրավական կողմն առանձնապես չի հետաքրքրում։ Նա որոշել է հարձակվել Եկեղեցու վրա երկու պատճառով։ Առաջին՝ որովհետև այդ կառույցի կազմակերպչական պոտենցիալից մահու չափ վախենում է, և երկրորդ՝ որովհետև այդպիսով ևս մեկ անգամ Թուրքիայի ու Ադրբեջանի աչքը կմտնի։

Իսկ ինչո՞ւ հետևանքներից չի վախենում։ Որովհետև իրավապահ համակարգը վաղուց իր գրպանում է, «քաղհասարակությունն» ու «իրավապաշտպանները» վաղուց իր գրպանում են (համենայն դեպս՝ այդ հարցում, որովհետև նրանք վճարվում են ռուսական ազդեցության դեմ պայքարելու համար ու գտնում են, որ Եկեղեցին այդ ազդեցության հիմնական գործիքներից մեկն է), «միջազգային հանրությունից» զգուշանալ պետք չէ, որովհետև այնտեղ մատների արանքով են նայելու Նիկոլի հակաեկեղեցական հիստերիային՝ դա համարելով պայքար ռուսական կայսերապետության դեմ, այսինքն՝ պայքար հանուն «արևմտյան արժեքների ամրապնդման», համաժողովրդական ցասումից վախենալու պատճառ էլ առանձնապես չկա։

Նախ՝ որովհետև այդ ցասումը, որքան էլ մարդկանց մեջ խմորվի, առանց հստակ կազմակերպման փողոց չի հորդելու, և երկրորդ՝ ժողովրդի մի զգալի հատվածի այս ամենը դուր է գալիս։ Կան, չէ՞, մարդիկ, որոնք ոչ միայն Եկեղեցին, այլև ընդհանրապես ամեն ինչ ընկալում են զուտ իրենց ստամոքսակենտրոն տեսանկյունից՝ «արա՛, ջոգըմ ե՞ս էդ տերտերներն ինչ բիզնես են անըմ, շքամ փող են քերըմ», «դրանց տենց մի՛ նայի, ախպեր, գիդե՞ս քշերներն ինչեր են անըմ», «սաղ սութ ա, ախպեր, դրանց սաղին բդի հավքես մի տեղ գյուլլես», և այլն։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031