Լրահոս
Տեռորը սաստկանալու է
Օրվա լրահոսը

Փաստորեն, Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացությամբ հայտնում է, որ ես ու իմ ընկերները կալանավորված ենք եղել մի մեղադրանքով, որը հանցակազմ չի պարունակում. Գերասիմ Վարդանյան

Հոկտեմբեր 17,2025 10:37

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջապես Վենետիկի հանձնաժողովը հրապարակեց Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ (հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռել) հանցակազմի բացակայության և ապաքրեական լինելու մասին եզրակացությունը։

Հիշեցնեմ, որ այս հոդվածով մեղադրանքը իմ դեմ հարուցված հերթական քաղաքական հետապնդումն էր, որի հետևանքով անցած տարի Սրբազան շարժման ժամանակ կեղծ և շինծու ձայնագրություններով ինձ և Վայոց ձորի կառույցի ղեկավար մարմնի տասնյակից ավել ընկերների բանտարկեցին։

Փաստորեն, Վենետիկի հանձնաժողովն իր եզրակացությամբ հայտնում է, որ 2024 թվականին ես ու իմ ընկերները շուրջ կես տարի կալանավորված ենք եղել մի մեղադրանքով, որը ապաքրեական է, հանցակազմ չի պարունակում և շուտով, ըստ եզրակացության, պետք է կարճվի։

44-օրյա պատերազմից հետո քաղաքական տարբեր ակտիվ զարգացումների ընթացքում իմ դեմ հարուցվել է 13 քրեական գործ, շուրջ քսան կալանավորելու փորձ, որոնցից երկուսի դեպքում բանտարկվել եմ 2022 թվականին՝ Դիմադրության շարժման ժամանակ՝ 7 ամիս, 2024 թ. Սրբազան շարժման ժամանակ՝ շուրջ կես տարի ժամկետով։

Քրեական 13 գործից 11-ով արդարացվել եմ կամ գործերը կարճվել են, և, ըստ տրամաբանության, տասներկուերորդ քրեական գործն էլ է կարճվելու։

Չբացառելով, որ ապագա ակտիվ քաղաքական իրադարձությունների ժամանակ հնարավոր է ևս մի շինծու մեղադրանքով ինձ մեկուսացնելու հերթական փորձն անեն, ուզում եմ հիշեցնել ու փաստել մեր պայքարի ճանապարհին իմ ու իմ ընկերների նկատմամբ շարունակվող քրեաքաղաքական հետապնդումները, որքան էլ զազրելի ու ճղճիմ են իրենց բնույթով ու դրսևորումներով, միևնույն ժամանակ պատվաբեր են։

Հ.Գ. Ինձ համար առանց Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի ազատության ամեն ինչ բանտ է։ Իսկ հետապնդումներն ու բանտարկությունները՝ այդ ազատությունն արժանապատիվ մարդու կողմից նվաճելու ճանապարհ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031