«Ես անմիջական պատասխան չունեմ այդ հարցին։ Կներեք»,- լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը՝ գործարար Սամվել Կարապետյանի կալանքը եւս 30 օրով երկարաձգելու հարցին։
Լրագրողներից մեկը տիկին դեսպանին հարցրեց՝ ինչպե՞ս կազդեն նման գործընթացները Հայաստանի ներդրումային դաշտի վրա եւ ինչպե՞ս է Շվեյցարիան արձագանքում դրանց։
ԵՄ պատվիրակության ղեկավարը եւ Հայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպաններն այս օրերին Սյունիքի մարզում են՝ ծանոթանալու «Դիմակայուն Սյունիք» ծրագրի ընթացիկ եւ ամփոփիչ արդյունքներին։
Կարդացեք նաև
Ծրագրի շրջանակներից դուրս այլ հարցերի դեսպանները չցանկացան պատասխանել։ Տիկին Բաումանն ասաց՝ կգերադասեր կենտրոնանալ այցի նպատակների վրա։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ