2023 թ․ ապրիլի 10-ին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնք: Մալիշկա բնակավայրում՝ կենտրոնական փողոցների խաչմերուկում նա փորձել էր զրուցել մարդկանց հետ: Այն ժամանակ դեռ այսքան չէր վախենում մարդկանց հետ շփվելուց, եւ նրան էր մոտեցել 48-ամյա մի կին` Նարինե Ասատրյանը, որը Քաշաթաղի շրջանից տեղահանվածներից է, թշնամուն հանձնված Քարեգահի գյուղի բնակիչներից, բազմազավակ մայր։ Տունուտեղից զրկված կինն իր բողոքն արտահայտել էր Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրեւանոց նետելով, ինչը նաեւ այդ օրերին լայնորեն լուսաբանվեց:
Քննչական կոմիտեն Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպից հետո Նարինե Ասատրյանին մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո՝ 2024 թվականի ապրիլին դատավոր Միքայել Գրիգորյանը կայացրել էր որոշում․
«ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Նարինե Ասատրյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով»։
Քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված՝ Նարինեի անձնական խուզարկությամբ վերցված բալագույն անձրեւանոցը, դատարանի որոշմամբ, ոչնչացվել էր։
Կարդացեք նաև
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: