«Հրապարակը» զրուցել է նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ:
– Կաթողիկոսը լուռ է: Ի՞նչ եք կարծում` ընկճվա՞ծ է, թե՞ վախենում է ընդվզել:
– Ընկճված է, թե ոչ՝ չեմ կարող ասել, սակայն թիրախն իզուր չէ ընտրված: Արագածոտնի թեմի առաջնորդն ու կաթողիկոսն արյունակցական կապ ունեն: Սա նույնպես հատուկ է ընտրվել, որպեսզի արյունակցական կապն օգտագործվի կաթողիկոսի դեմ, եւ, ի վերջո, նրան հարկադրեն հրաժարական տալ: Կհաջողեն, թե ոչ՝ չեմ կարող հստակ ասել, սակայն որ սա վերջը չէ, դա միանշանակ է: Այս առումով, ինչպես բոլոր այդ դեպքերում, Հայաստանի ղեկավարը չունի բարոյականության սահմաններ եւ կարմիր գծեր:
– Երբ խուզարկում էին հոգեւորականներին, ըստ Ձեզ, ի՞նչ էին ակնկալում գտնել: Առհասարակ` ի՞նչ կարող էին գտնել այս գործի շրջանակներում:
Կարդացեք նաև
– Խուզարկությունները տվյալ հանցանքին չեն կարող վերաբերել, սակայն դրանք արվում են ինչ-որ մի բան հայտնաբերելու համար: Ցանկացած բան կարող է օգնել իրենց: Ես այս հարցին չեմ կարող իրավական ասպեկտից մոտենալ, քանի որ այն իրավական պրոցես չէ այս պարագայում: Օրինակ` կարող էին անձնական կյանքին վերաբերող գաղտնիքներ հայտնաբերել, հոգեւորականներին խայտառակ անել եւ այլն: Այս իշխանությունից հո հեռու չէ՞: Երբ դիմակավորված անձինք գնում են հասնում եկեղեցու դուռը` խուզարկություն իրականացնելու, այստեղ իրավունքի եւ արդարության մասին խոսելն ավելորդ է ուղղակի:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: