Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր մշտական պնդումը, որ այս դրվագները Սամվել Կարապետյանի դեմ քաղաքական հաշվեհարդարի ծավալը մեծացնելու նպատակ ունեն, հաստատվեց. Ռոբերտ Ամստերդամ

Հոկտեմբեր 17,2025 12:44

Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին դատական նիստի արդյունքներն ակնհայտորեն ցույց տվեցին, որ Սամվել Կարապետյանի դեմ հարուցված գործը բացարձակապես կապ չունի իրավունքի և արդարադատության հետ։

Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և երկարաձգեց պարոն Կարապետյանի կալանքի ժամկետը 30 օրով։ Սա և՛ հաղթանակ է, և՛ իրավական նորմերի կոպիտ խախտման հերթական ապացույց.

1️⃣ Մեղադրանքների մերժում. Դատարանը ՉՀԱՍՏԱՏԵՑ քննչականի կողմից շտապ ներմուծված «Հարկեր չվճարելու» և «Փողերի լվացման» մասին տնտեսական բնույթի մեղադրանքները՝ արձանագրելով, որ դրանք նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Մեր մշտական պնդումը, որ այս դրվագները միայն քաղաքական հաշվեհարդարի ծավալը մեծացնելու նպատակ ունեն, հաստատվեց։

2️⃣ Քաղաքական գործիք. Կալանքի երկարաձգումը բացառապես հենվեց «Իշխանությունը զավթելու կոչի» քաղաքական մեղադրանքի վրա։ Սա հերթական անգամ վկայում է, որ Հայաստանի իշխանությունները պարոն Կարապետյանին պահում են որպես քաղաքական պատանդ՝ Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանելու և քաղաքական հայտ ներկայացնելու համար։

3️⃣ Իրավական աբսուրդ. մի երկրում, որը հայտարարում է ժողովրդավարությանն իր հանձնառության մասին, նման թույլ, ֆիկտիվ գործի հիման վրա քաղաքացիական անձին անազատության մեջ պահելը ամոթալի է։

Մենք շարունակելու ենք մեր իրավական և միջազգային ճնշման ռազմավարությունը։ Մեր դիմումը Եվրամիությանը և միջազգային կառույցներին, որպեսզի Սամվել Կարապետյանը ճանաչվի որպես քաղբանտարկյալ, ուժի մեջ է և ակտիվ իրագործման փուլում։

▪️ Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա՝ մենք չենք լռելու։ Մեր պայքարը կլինի ամենօրյա, մինչև Սամվել Կարապետյանի անհապաղ և անվերապահ ազատումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031