Լրահոս
Տեռորը սաստկանալու է
Օրվա լրահոսը

Արփինե Սարգսյանը և Շվեդիայի դեսպանը քննարկել են նաև աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը

Հոկտեմբեր 17,2025 13:13

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Էվա Սունդքուիսին։

Նախարարը նշանակման կապակցությամբ շնորհավորել է արտակարգ և լիազոր դեսպանին և մաղթել արդյունավետ աշխատանք։ Բարձր գնահատելով երկկողմ ակտիվ համագործակցությունը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ այն ընդգրկում է Ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում տարբեր ուղղություններ։

Անդրադառնալով միգրացիոն կառավարման և ոստիկանության ոլորտներում գրանցված արդյունքներին՝ նախարար Սարգսյանն ընդգծել է վիզաների ազատականացման ուղղությամբ ձեռքբերումներն ու բանակցային ոստիկանության կայացման ուղղությամբ աշխատանքները։

Դեսպան Էվա Սունդքուիսը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նշել է, որ Հայաստանը առանձնահատուկ տեղ ունի Շվեդիայի Թագավորության արտաքին քաղաքական օրակարգում։ Ներկայացնելով ընթացիկ ծրագրերը՝ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ամրապնդել համագործակցությունը։

Անդրադարձ է կատարվել «Ամրապնդելով միգրացիայի կառավարումը և ինտեգրացիան» ծրագրի մեկնարկին։ Քննարկվել են միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը, բիոմետրիկ համակարգի ներդրման և այլ հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև միասնական զանգերի կենտրոնի ստեղծման գործընթացին․ նշվել է, որ ընթացիկ տարում կմիավորվեն Փրկարար ծառայության և Ոստիկանության, իսկ 2026 թվականին նաև Շտապօգնության զանգերը։ Այս համատեքստում կարևորվել է նաև շվեդական փորձը։

Քննարկվել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ Շվեդիայի քաղաքացիական արտակարգ իրավիճակների գործակալության միջոցով աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակման ուղղությամբ նախատեսվող քայլերը։

Կողմերն ընդգծել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ուղղված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031