Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական ավտովթարը՝ ավտոբուսի մասնակցությամբ. shamshyan.com

Հոկտեմբեր 17,2025 12:59

Shamshyan.com. Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Zhongtong» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը Ռուբինյանց փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով էլ «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mazda»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Honda Accord» մակնիշի ավտոմեքենային, իսկ հարվածի արդյունքում ավտոմեքենայի դետալներն ու ծառի ճյուղերը վնասել են Ռուբինյանց 1 շենքի բակում կայանված «Toyota» մակնիշի ավտոմեքենան:

Ավտոբուսում եղել են մի քանի ուղևորներ, որոնք բարեբախտաբար չեն տուժել:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031