Լրահոս
Տեռորը սաստկանալու է
Օրվա լրահոսը

Ֆասթ բանկը ներկայացել է DigiTec 2025-ին իր թվային նորարարություններով

Հոկտեմբեր 17,2025 13:09

Ֆասթ Բանկն արդեն երրորդ տարին անընդմեջ մասնակցում է Հայաստանի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսին՝ DigiTec 2025-ին՝ ներկայացնելով Բանկի նորարարական մոտեցումները։

Ֆասթ Բանկը ցուցահանդեսի երեք օրերի ընթացքում այցելուներին անվճար տրամադրել է Visa Gold  պրեմիում կարգի ԱկնՔարտեր, որոնք աչքի են ընկնում իրենց ինքնաոճությամբ։ Այցելուներին ներկայացվել է նաև վերջերս թողարկված թվային Visa Digital ԱկնՔարտը, որը հնարավորություն է ընձեռում իրականացնել ավելի ապահով և արագ անկանխիկ գործարքներ։ Այն փոխարինում է ֆիզիկական քարտին և հնարավոր է ձեռք բերել ցանկացած պահի աշխարհի ցանկացած կետում Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով։  Բանկի տաղավարում իրականացվել են նաև հետաքրքիր ու ինտելեկտուալ խաղեր՝ լի բազմազան նվերներով:

Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն Գարեգին Դարբինյանն ասել է․ «DigiTec-ը շատ կարևոր իրադարձություն է Հայաստանի համար, մեր տեխնոլոգիական ֆինտեք համայնքի համար: Շատ ուրախալի է, որ շուրջ երկու տասնամյակ կարողանում են ապահովել այս միջոցառումը և ապահովել այս հոսքը, որը մենք տեսնում ենք երեք օրերի ընթացքում: Ուրախալի է, որ Ֆասթ Բանկը ներկայացված է, կարողանում ենք կիսվել մեր գիտելիքով, մեր փորձով, մեր տեղեկատվությամբ, պրոդուկտներով և ստանալ հետաքրքիր առաջարկներ և համագործակցություններ»:

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որտեղ առաջնորդվում են նորարարական գաղափարներով և լուծումներով։

Ֆասթ Բանկը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031