Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է թուրք մասոնների առաջնորդը

Հոկտեմբեր 17,2025 14:36

Ermenihaber. Թուրքիայում հերթական օպերացիան է իրականացվել խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Can Holding»-ի դեմ։ Դատախազության միջնորդությամբ 35 անձ է ձերբակալվել, որոնց թվում է թուրք մասոնների առաջնորդը։

Նշենք, որ «Can Holding»-ը գործում է էներգետիկայի, կրթության, լոգիստիկայի, առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում:

Կալանավորվածների շարքում են Binsat Holding-ի վարչության նախագահները, ինչպես նաև Can Holding-ի սեփականատերերի կանայք։ Սակայն ամենանշանակալի անուններից մեկը Ստամբուլի Բիլգի համալսարանի նախկին ռեկտոր, պրոֆեսոր Ռեմզի Սանվերն է։

Սանվերը 2023 թվականից ղեկավարում է Թուրքիայի ամենամեծ մասոնական կառույցը՝ «Ազատ և ընդունված մասոնների մեծ օթյակը», և համարվում է դրա առաջին դեմքը։

Հիշեցնենք, որ «Can Holding»-ի գործով ձերբակալությունների առաջին ալիքը սկսվել էր սեպտեմբերի 11-ին։ Բերման էր ենթարկվել կազմակերպության 26 անդամ, որոնց թվում կային բարձրաստիճան և հանրահայտ անձինք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031