Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք քաղցկեղի հետևանքով մահվան դեպքերը նվազե՞լ են. CivilNet

Հոկտեմբեր 17,2025 14:44

CivilNet. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության հոկտեմբերի 16-ի նիստին հայտարարել է, որ վերջին երկու տարիներին քաղցկեղից մահացության դեպքերի նվազում է արձանագրվել։

Ավանեսյանը իր խոսքում նշում է, որ քաղցկեղային հիվանդություններից մահվան դեպքերի թվի նվազում է գրանցվել՝ ստեղծելով տպավորություն, թե խոսքը վերաբերում է քաղցկեղի բոլոր տեսակներին։

Մինչդեռ, Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին, 2023-ի համեմատ, մահացության դեպքերի թիվը աճել է։ Եթե 2023-ին քաղցկեղի հետևանքով արձանագրվել է 5097 մահվան դեպք, ապա 2024-ին՝ 5291, այսինքն՝ շուրջ 200-ով ավելի։

Ի՞նչ է նկատի ունեցել Ավանեսյանը

#CivilNetCheck-ի հետ զրույցում առողջապահության նախարարությունից պարզաբանեցին, որ Անահիտ Ավանեսյանը նկատի է ունեցել ոչ թե քաղցկեղի բոլոր տեսակները, այլ հենց կրծքագեղձի քաղցկեղից մահացության դեպքերը, ինչը համապատասխանում է օրվա թեմային։

2024-ին կրծքագեղձի քաղցկեղի հետևանքով մահացության դեպքերի թիվը նախորդ տարվա համեմատ իսկապես փոքր-ինչ նվազել է։ Սակայն, եթե դիտարկենք տվյալները վերջին հինգ տարվա կտրվածքով, ապա ընդհանուր պատկերը զգալի փոփոխություն չի կրել․ 2023-ին մահվան դեպքերը ավելի շատ են եղել, քան 2020-ին, 2021-ին և 2022-ին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031