Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ընկերակցային խմբի ժողովին Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է խաղաղության օրակարգի շրջանակում ՀՀ բարեփոխումներին

Հոկտեմբեր 17,2025 14:57

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի՝ Վաշինգտոնում մեկնարկած տարեկան հանդիպումների շրջանակում անցկացված ՀԲ և ԱՄՀ Ընկերակցային խմբի (Constituency) ամենամյա բարձր մակարդակի ժողովին։

🔹 Ժողովի շրջանակներում ԱՄՀ-ի, ՀԲ-ի և Ընկերակցային խմբին անդամակցող երկրների պաշտոնյաները քննարկել են գլոբալ տնտեսական ներկա մարտահրավերները, համագործակցության խորացման ուղիները և զարգացման համատեղ ռազմավարությունները։ Ժողովի ավարտին մասնակիցները ներկայացրել են իրենց տեսլականները։

🔹 ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի խաղաղության օրակարգի շրջանակում կառուցողական բարեփոխումներին, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության և կայուն զարգացման ուղղությամբ երկրի ստանձնած հանձնառություններին։

🔹 Հանդիպման ավարտին Ընկերակցային խմբի անդամ երկրները վերահաստատել են բազմակողմ համագործակցությունը շարունակաբար խորացնելու իրենց պատրաստակամությունը:

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031