Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզպետը սպառնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանին

Հոկտեմբեր 17,2025 15:47

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ֆեյսբուքյան գրառմամբ նշել էր.

«Սերժը մի պատգամավոր ունի՝ Տիգրան Աբրահամյան անունով։
Սա եթերում լոպազացել է Արգիշտի Մեխակյանի մասով ու մտել է բունը։ Բնից դուրս արի Տիգրան, հել դիմացներս, ինչքան շուտ հելնես՝ էտքան քո բաժին չափալախը շուտ կստանաս»։

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է.

«Պարզվում է` Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատարն իր հետ կապված իրավունքներն ամբողջությամբ հանձնել է ՔՊ-ին, իսկ Արցախ հանձնողներն ու Մայր Աթոռի դեմ գրոհողները դերաբաշխում են արել` ով ցեխաջուրը մտնի կամ փչակից դուրս գա ու ինքնադրսևորվի:

Էլի եմ կրկնում, եթե Արգիշտն իր մոտեցումները ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի մասին դեմ-դիմաց ասեր, կանեի այնպես ինչպես ավելի վաղ հնչեցրել եմ, ինչն ի դեպ նախկինում երբեք չի արել:

Արգիշտ, ի տարբերություն քեզ, ես ուղիղ եմ ասում: Հասկանում եմ, երես չունես, բայց այս ընտրությունն ու դրանում քո նոր բառապաշարը, անցածդ ճանապարհը ջնջելն ու սրբագրելը, քեզ պարզ ընտրության առաջ են կանգնեցրել:

Իսկ «նոր ընկերներդ» քեզ արջի ծառայություն են մատուցում` «զոհաբերում» իրենց ստամոքսային շահերին, իսկ ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով:

Իսկ կողքիդ կանգնած որոշ կոլխոզնիկներին ասա` ոտի տակ չընկնեն, ամեն մեկն իր արածի ու չարածի համար պատասխանատվությունն է կրում:

Հ.Գ. Կոնկրետ դու Արգիշտ, գիտես այս ամենի պատճառը, իսկ եթե մինչև հիմա չգիտես կամ քեզ չհասկացողի տեղ ես դրել` դա արդեն քո խնդիրն է, որը հավերժ ուղեկցելու է քեզ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031