Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարարի պատվիրակությունը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ նոր նախաձեռնությունների իրագործումը

Հոկտեմբեր 17,2025 16:41

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների շրջանակներում ակտիվ քննարկումներ է ունեցել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և ֆինանսական հաստատությունների մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։

🔹 Բացի լիագումար նիստերին և պաշտոնական քննարկումներին մասնակցելուց՝ պատվիրակությունը նաև արդյունավետ հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահի, ՀԲ խմբի գործադիր տնօրենի, ՕՊԵԿ Միջազգային զարգացման հիմնադրամի նախագահի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և առաջատար վարկանիշային գործակալությունների ներկայացուցիչների հետ։

🔹 Հանդիպումների օրակարգում կենտրոնական տեղ են զբաղեցրել Հայաստանի մակրոտնտեսական վերջին զարգացումները, տնտեսական համագործակցության շրջանակում արձանագրված դրական միտումները, խաղաղության օրակարգի ներքո իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունը, ինչպես նաև ընթացքի մեջ ու նախապատրաստման փուլում գտնվող համատեղ ծրագրերի առաջընթացը։

🔹 Կողմերը վերահաստատել են փոխգործակցության խորացման, գործընկերային հարաբերությունների ամրապնդման և համատեղ նոր նախաձեռնությունների իրագործման հնարավորությունների ընդլայնման նկատմամբ իրենց պատրաստակամությունն ու հանձնառությունը։

ՀՀ ֆինանսների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031