Մալթայի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 16-ին մասնակցել է Միջերկրածովյան օմբուդսմանների ասոցիացիայի (Association of Mediterranean Ombudsmen, AOM) ընդհանուր ժողովին, որի ընթացքում գործընկեր օմբուդսմանների կողմից առաջադրվել և ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ։
– Միջերկրածովյան օմբուդսմանների ասոցիացիան հիմնադրվել է 2008 թվականին։ Ասոցիացիայի գործունեությունը միտված է ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքների ապահովմանն ու պաշտպանությանը, ինչպես նաև իրավունքների վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը։
– Հայաստանի Հանրապետությունը Միջերկրածովյան օմբուդսմանների ասոցիացիայի լիիրավ անդամ է 2010 թվականից։
– Տեղեկացնենք, որ ընդհանուր ժողովից առաջ` Մալթայի Հանրապետության ՄԻՊ հաստատության կողմից կազմակերպված բարձր մակարդակի համաժողովի շրջանակներում Անահիտ Մանասյանը կարճ զրույց է ունեցել Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելայի հետ։
Կարդացեք նաև
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ