Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Պետրոսյանը և ՄԱԿ-ի ՊԳԿ-ի- ներկայացուցիչը խոսել են նաև ԵՄ և ԵԱՏՄ օրենսդրության ներդաշնակեցման մասին, ինչը կխթանի այդ շուկաններ բեռների արտահանումը

Հոկտեմբեր 17,2025 17:10

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեի, ՊԳԿ ազգային ծրագրերի ղեկավար Զարուհ Բեգլարյանի և ՊԳԿ ծրագրի համակարգող Սերենա Պեպինոյի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՊԳԿ-ի կողմից առաջարկվող նոր-հեռանկարային ծրագրի, որը կներկայացվի ՍԱՏՄ կարծիքին. Տեսչական մարմինը կտրամադրի ճանապարհային քարտեզ և տեղեկանք կարիքների վերաբերյալ, որի վերլուծման արդյունքում ծրագրի ներդրումն ավելի թիրախավորված կլինի։

Խոսվել է ԵՄ և ԵԱՏՄ օրենսդրության ներդաշնակեցման մասին, ինչը մեծ նշանակություն կունենա տնտեսության զարգացման հարցում՝ խթանելով ԵՄ և ԵԱՏՄ շուկաններ բեռների արտահանումը:
Տիգրան Պետրոսյանը բարձր է գնահատել ՍԱՏՄ-ՊԳԿ համագործակցությունը և համատեղ իրականացված ծրագրերը, որոնք նպաստել են ՍԱՏՄ կարիքների բարելավմանը, մասնագիտական վերելքներին և այլն։

Կողմերն անդրադարձել են նաև կենդանիների առողջության, բուսասանիտարայի, հակամանրէային կայունության դեմ պայքարի (AMR) և մասնագիտական հմտությունների բարելավման ոլորտներում համագործակցության հետագա քայլերին: Տեսչական մարմնի ղեկավարը խոսել է բուսասանիտարիայի զարգացման հարցում աջակցության իր ակնկալիքների մասին՝ ներկայացնելով այդ ոլորտի խոցելի կողմերը մեր երկրում։

Պարոն Պետրոսյանը հայտնել է իր պատրաստակամությունը նպաստելու ծրագրի իրականացմանը և կարևորել սկսված գործընթացների շարունակականությունը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031