«Ա1+». «Իրենք սեպտեմբերի 25-ից գիտեին, որ հարձակում է լինելու։ Ես 26-ի երեկոյան հարցրել եմ այն ժամանակվա նախագահին, ասել է` այդպես հատուկ մի բան չկա, նորմալ է։ Ինձ Մոսկվայից մեր տղաները զանգել-ասել են, որ նման երևութ կա, որ կարող են սկսել։ Հետո ԱԱԾ-ից հասկացել եմ, որ հետախուզությունը կոնկրետ ամսի 25-ին տվել է, որ կիրակի առավոտյան լինելու է պատերազմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԼՂ ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե հայկական հետախուզությունը նախապես տեղեկություն է ունեցել, որ Ադրբեջանը հարձակվելու է։
«Ես ասում էի` պատրաստվեք պատերազմի: Իրենք են մեղավոր, երեք նախագահները։ Արցախում էլ, Հայաստանում էլ իշխանության բուրգերը գիտեին, որ պատերազմ է լինելու»,- հավելեց նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: