Հոկտեմբերի 17-ին Վայոց ձորի քաղաքական ակումբում տեղի ունեցավ 2026թ. խորհրդարանական ընտրություններին նվիրված քննարկում։ Բանախոսներ Սերգեյ Մինասյանն ու Արսեն Խառատյանը վերլուծեցին Վաշինգտոնի համաձայնագրերի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության և կայունության վրա, հատկապես ընտրությունների համատեքստում։ Քննարկումը մոդերացրեց Վայոց Ձորի քաղաքական ակումբի համակարգող, իրավաբան Հրաչ Քոչարյանը։
Քննարկվեցին նախընտրական քարոզարշավի թեմաներ, Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև Ռուսաստանի ռազմական ներկայությունը։ Վերահաստատվեցին նաև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարները և տարածաշրջանային կայունության հարցերը։
Միջոցառումը կազմակերպվել էր Կովկասի ինստիտուտի կողմից՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։
Կովկասի ինստիտուտ