Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշում է կայացվել Գագիկ Առաջին արքայի գիպսե արձանն ուղարկել վերականգնման. պարզաբանում

Հոկտեմբեր 17,2025 17:51

Պարզաբանում Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարի ներքո տեղադրված Գագիկ 1-ին արքայի գիպսե արձանի վերանորոգման վերաբերյալ

Հայաստանի պատմության թանգարանի մուտքի հատվածում տեղադրված Գագիկ 1-ին արքայի արձանի գիպսե կրկնօրինակը, որը 1993 թվականին վերարտադրվել է քանդակագործ Հրաչ Գալստյանի կողմից, սույն թվականի սեպտեմբեր ամսին տեղափոխվել է վերականգնման լաբորատորիա։

Նշված աշխատանքների անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գիպսե արձանի վերջին կոսմետիկ վերականգնողական աշխատանքներն իրականացվել էին դեռևս 2010-ական թվականներին, և ժամանակի ընթացքում՝ միջավայրի ազդեցության հետևանքով, արձանը կրկին ենթարկվել է կառուցվածքային և արտաքին փոփոխությունների։

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ որոշում է կայացվել արձանը ուղարկել վերականգնման՝ այն պատշաճ կերպով պահպանելու և նախնական տեսքը հնարավորինս վերականգնելու նպատակով։ Աշխատանքները իրականացվում են Հայաստանի պատմության թանգարանի վերականգնման լաբորատորիայի մասնակցությամբ՝ Հայաստանի պատմության թանգարանի վերականգնման խորհրդի քննարկումների և խորհրդատվության հիման վրա։

Վերականգնման աշխատանքների ավարտը նախատեսված է 2025 թվականի նոյեմբերին, որից հետո արձանը կվերատեղադրվի նույն տեղում՝ Հայաստանի պատմության թանգարանի մուտքի դիմաց։

Հայաստանի պատմության թանգարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031