Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվել է «Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությանը ներկայացված աշխատանքների ցուցադրությունը

Հոկտեմբեր 17,2025 17:59

Թեքեյան կենտրոնի ցուցասրահում բացվեց «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության «Կերպարվեստ» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» անվանակարգերում ներկայացված աշխատանքների ցուցադրությունը։

Միջազգային մրցութին մասնակցելու հայտ էր ներկայացրել երկու տասնայիկց ավել հեղինակ․ նրանց թվում էին արվեստասերներին հայտնի և ոլորտի նորահայտ անուններ։ Ցուցադրության բացմանը ներկա էին մրցույթի մասնակիցները, ուսանողներ, մշակութասեր հանրություն։

Ցուցադրության բացմանը խոսքով հանդես եկավ՝ Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը։ Նա ողջունեց մասնակիցներին, ևս մեկ անգամ ներկայացրեց մրցույթի պայմանները։

Ցուցադրությանը ելույթ ունեցավ՝ հայ նկարիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը։ Նա ողջունեց ներկաներին և իր կարծիքը հայտնեց աշխատանքների մասին:
Ընդգծվեց «Վահան Թեքեյան» մրցանակի յուահատկության և մրցանակաբաշխության կարևորության մասին։

Ցուցադրությունը բաց կլինի մինչև հոկտեմբերի 21-ը ներառյալ։ Հոկտեմբերի 21-ին կկայանա «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխության արարողությունը։
Այս տարի մրցույթն անցկացվում է 4 անվանակարգում՝ Գրականություն, Հայագիտություն, Կերպարվեստ, Դեկորատիվ-կիրառական արվեստ։

Թեքեյան կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031