Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեռու մնացեք ձեր անհոգևոր, խստագույնս աշխարհական ձևակերպումներով՝ հոգևոր, ներքին իրավիճակներից». Հայր Ներսես Հարությունյան

Հոկտեմբեր 17,2025 19:50

Երբ 44-օրյաից հետո Եկեղեցին հայկական վերահսկողությունից դուրս մնացած Դադիվանքը հայկական պահելու վերջին ճիգերն էր անում, ինձ Եգիպտոսի ծառայությունից հետ կանչեցին և երկու տարով նշանակեցին այդ առաքելության։ Մինչ այդ շաբաթներով, ամենաերկարը՝ մեկ ամսով էր իրականացվում Դադիվանքի ծառայությունը։ Ծանր էր, մարդկայնորեն շատ դժվար, բայց մենք՝ առաքելության կոչված մեր խումբը, անսասան մնացինք։

Կուսակրոնության ճանապարհն է սա։ Այստեղ անձնականը նվազագույն պետք է լինի։ Անարդարության զգացումներ գեներացնելը՝ համեմատության մեջ մտնելով այլոց հետ, եկեղեցականի՝ հատկապես կուսակրոնի ճանապարհը չէ։

Մենք այնտեղ մահվան ակնթարթն էլ ենք ճաշակել, հոգևոր բերկրանքն էլ, կյանքի տագնապն ու հավատի խաղաղությունը։ Սա հանրայնացնել՝ մեկ տեսանկյունից՝ հոգևորականիս հարիր չէ։ Սա առաքելության կյանք է, որի համար կամ ապրում ես կամ մեռնում՝ հոգևոր իմաստով։

Եկեղեցում չկա պարտադրանք, չկա ստիպում, կա առաքելություն։ Սա հասկանալ է պետք՝ մեկընդմիշտ։

Եկեղեցում չկան գերիներ կամ ստրուկներ։ Այնտեղ կատարյալ ազատություն է՝ գիտակցված ընտրության մեջ։

Հոգևոր կյանից դուրս այնքան էլ դյուրին չէ սա ընկալելը։ Դրա համար էլ՝ խոսելուց, գործելուց, դատելուց առաջ՝ մի քիչ ավելի մտածեք։

2000 թ.ից եկեղեցու իշխանության ներքո եմ ապրում. հաստատում եմ. առաքելության կոչումը պարտադրանք չէ, ծառայության վայրը պատիժ չէ, այլ գիտակցված ճանապարհ, որ կամ անցնում ես կամ՝ ոչ։

Հեռու մնացեք ձեր անհոգևոր, խստագույնս աշխարհական ձևակերպումներով՝ հոգևոր, ներքին իրավիճակներից։

Հեռու մնացեք։

 

Հայր Ներսես Հարությունյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031