Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ չեն կարող վերածել փոշու. Սամվել Կարապետյանի դուստրը կոչ է անում միանալ «Մեր ձեւով» շարժման մեծ հանրահավաքին

Հոկտեմբեր 17,2025 19:40

Վաղը՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին  «Մեր ձեւով» ժողովրդական շարժումը կոչ է անում միավորվել և բարձրացնել ժողովրդական  ձայն՝ արդարության, ազգային արժեքների ու ինքնության պաշտպանության համար։ Քաղաքական ու իրավական ոլորտի մի շարք գործիչներն ու   «Մեր ձեւով»  շարժման աջակիցները համացանցում հանրահավաքի իրազեկման ֆլեշմոբ են սկսել: Ֆլեշմոբին է միացել նաեւ Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթեւիկ Կարապետյանը:

-Երբ երկրում մարդկանց ձերբակալում են ոչ թե արարքների, այլ խոսքերի համար, դա այլեւս արդեն մեկ առանձին վերցված մարդու խնդիրը չէ:Խնդիրն այլ . ինչպիսի՞ն է  լինելու Հայաստանը՝ ազա՞տ, թե ՞ վախեցած: Երբ երկրում հարցերը լուծում են վիրավորանքներով, սոցիալական ցանցերում, իսկ այդ ժամանակ քո երկիրը շփոթում են Կամբոջայի կամ Ալբանիայի հետ, դա վերաբերում է բոլորիս, մեր պատվին,- ֆլեշմոբի շրջանակներում քաղաքացիներին է իր կոչով դիմում  Տաթեւիկ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ արդեն 121 օր է՝ իր ընտանիքը կանգնած է  ոչ միայն հարազատ մարդու կողքին, այլեւ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու իրավունքների ու արժեքների պաշտպանության համար. «Իմ հայրը կալանքի տակ է  այն խոսքերի համար, որ կանգնած է  եկեղեցու կողքին:  Մենք բոլորս կանգնած ենք ու շարունակելու ենք կանգնել եկեղեցու կողքին ու  պաշտպանել մեր արժեքները: Հայրս միշտ հիշեցնում է՝ եթե քարը  մոռանա, թե որ լեռից  է պոկվել, այն վերածվում է փոշու: Մեզ չեն կարող վերածել փոշու»:

Բարերարի դուստրը նաեւ կոչ է արել վաղը՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին միանալ  Ազատության հրապարակում նախատեսված  հանրահավաքին  ոչ թե ինչ-որ մեկի, այլ ամեն մեկն իր ու մեր Հայաստանի համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031