Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դուք էլ ինձ պես ձեր տեղը չեք գտնում, մեր երկրում կատարվող ապօրինություններից, եթե հաշտ չեք այն իրողության հետ, ապա մենք ունենք անելիք». Գոհար Մելոյան

Հոկտեմբեր 17,2025 20:05

-Եթե դուք էլ ինձ պես ձեր տեղը չեք գտնում, մեր երկրում կատարվող ապօրինություններից, եթե հաշտ չեք այն իրողության հետ, որ օրը ցերեկով մեր եկեղեցին փակում ու խուզարկում են, որ ապօրինաբար ազատազրկված է  արդեն երրորդ սրբազան հայրը, որ երկարաձգվեց բարերար Սամվել  Կարապետյանի ապօրինի ազատազրկումը, որ ազատազրկում են մեր նահատակված հերոսների ծնողներին, ապա մենք ունենք անելիք:

Վաղը բոլորիս տեղը Ազատության հրապարակն է: Հավաքվում ենք Ազատության հրապարակում ցույց տալու ոչ միայն այս իշխանությանը, այլեւ ամբողջ աշխարհին, որ մենք՝ հայերս ունենք կարմիր գծեր ու հաշտ չենք այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում մեզ հետ, մեր եկեղեցու ու մեր ազգային ինքնության հետ,- ֆլեշմոբի շրջանակներում քաղաքացիներին կոչ է անում սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանը եւս վաղը Ազատության հրապարակում է  լինելու եւ կոչով դիմել է  քաղաքացիներին միանալ  ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, հալածվող եկեղեցու նախատեսված հանրահավաքին:

-Ես Ազատության հրապարակում եմ լինելու, քանի որ դեմ եմ  քաղաքական ռեպրեսիաներին , իսկ դո՞ւք,- ֆլեշմոբի ժամանակ դիմել է քաղաքացիներին Դումիկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031