Աշխարհի երկրները հայտնի են ոչ միայն իրենց սահմաններով ու դրոշներով, այլ նաև իրենց յուրահատուկ մականուններով։ Այդ մականունները տրվում են երկրներին՝ ելնելով ունեցած պատմությունից, մշակույթից, բնությունից, ավանդույթներից կամ միջազգային ընկալումից։ Թուրքական աղբյուրը հրապարակել է տարբեր երկրներին տրվող մականունների ցանկը։
Ցանկում ներառված է նաև Հայաստանը, որին տրվել է «Քարերի երկիր» մականունը։
Իր մշակութային բազմազանության և աշխարհագրորեն կամուրջ լինելու դերակատարման համար Թուրքիային տրվել է «Արևելքի և Արևմուտքի դարպաս» մականունը։
Ստորև թվարկված են մնացյալ երկրներին տրված մականունները՝
Կարդացեք նաև
1.Սուդան – Սևերի երկիր
2.ԱՄՆ – Ազատության երկիր
3.Ալբանիա – Արծիվների երկիր
4.Բելառուս – Ճահիճների երկիր
5.Հայաստան – Քարերի երկիր
6.Վենեսուելա – Նրբագեղության երկիր
7.Ուզբեկստան – Մետաքսի ճանապարհի խաչմերուկ
8.Թուրքիա- Արևելքի և Արևմուտքի միջև անցման երկիր
9.Ղազախստան – Մեծ տափաստանի երկիր
10.Մոնղոլիա – Հավերժական կապույտ երկնքի երկիր
11.Քուվեյթ – Սև ոսկու երկիր
12.Լյուքսեմբուրգ – Եվրոպայի կանաչ սիրտը
13.Բուլղարիա – Վարդերի երկիր
14.Ֆինլանդիա – Հազար լճերի երկիր
15.Բելգիա – Վաֆլիի և շոկոլադի երկիր
16.Դանիա – Վիկինգների երկիր
17.Նիդեռլանդներ – Հողմաղացների և կակաչների երկիր
18.Գերմանիա – Բանաստեղծների և մտածողների երկիր
19.Իրան – Արիացիների երկիր
20.Սինգապուր – Առյուծների քաղաք
21.Նոր Զելանդիա – Երկար սպիտակ ամպի երկիր
22.Միացյալ Թագավորություն – Հույսի և փառքի երկիր
23.Ռուսաստան – Ցարեր
24.Ճապոնիա – Ծագող արևի երկիր
25.Բրազիլիա – Սուրբ Խաչի Երկիր
Աղբյուր՝ Ermenihaber.am/Sözcü