Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական պատմագրությունը փորձում է կապ հաստատել տարածաշրջանի հնագույն պետությունների՝ Մաննայի, Աղվանքի, Ատրպատականի, Մարաստանի և ժամանակակից Ադրբեջանի Հանրապետության միջև՝ այդ պետությունները ներկայացնելով որպես թյուրք-ադրբեջանական»

Հոկտեմբեր 17,2025 23:45

Ռուս-հայկական համալսարանում ընթանում է «Անցյալի կերպարները. ներկայացումներ, պատմագրություն և պատմական հիշողություն» վերտառությամբ միջազգային գիտատեսական գիտաժողովը։

Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Հայաստանից և Ռուսաստանից։ Զեկուցումներով հանդես եկան նաև «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Ռոբերտ Ղազարյանը և հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ, դոցենտ Գոռ Մարգարյանը։

Խոսելով Ատրպատականի, Աղվանքի և Իրանի հնագույն պատմության վերաբերյալ ադրբեջանական կեղծարարությունների մասին՝ Ռ․ Ղազարյանը նշեց, որ խորհրդային ժամանակաշրջանից սկսած՝ Ադրբեջանը համակարգված կեղծում է ոչ միայն իր տարածքում գոյություն ունեցած ժողովուրդների և պետությունների, այլև՝ հարևան երկրների պատմությունը։

«Այս կեղծարարությունները հիմնականում կատարվում են երկու ուղղությամբ՝ տարածքային և քաղաքակրթական պատկանելիությունը փոխելու նպատակով պատմության յուրացում և վերաշարադրում և փորձ՝ ապացուցելու, որ թյուրք-ադրբեջանցիներն իբր տարածաշրջանի բնիկներն են»,-ընդգծեց հիմնադրամի տնօրենը։

Անդրադառնալով ադրբեջանցի պատմաբանների ներկայացրած «ադրբեջանական պետականության» ակունքներին՝ Ռ․ Ղազարյանը նշեց, որ «Ադրբեջանական պատմագրությունը փորձում է կապ հաստատել տարածաշրջանի հնագույն պետությունների՝ Մաննայի, Աղվանքի, Ատրպատականի, Մարաստանի և ժամանակակից Ադրբեջանի Հանրապետության միջև՝ այդ պետությունները ներկայացնելով որպես թյուրք-ադրբեջանական»:

12-18-րդ դարերի հայկական և վրացական իրավական ժողովածուներում կնոջ իրավական կարգավիճակի վերաբերյալ համադրական վերլուծություն է ներկայացրել «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ․, դոցենտ Գոռ Մարգարյանը։

«Հայկական և վրացական իրավունքի ժողովածուների համադրական վերլուծությունը բացահայտում է սեռերի միջև հարաբերությունների երկիմաստությունը միջնադարյան Հարավային Կովկասում, որը չի կարող սահմանվել «հավասարապաշտ Արևմուտք-հայրիշխան Արևելք» երկբևեռ հակադրությամբ»,-նշեց վերլուծաբանը։

Վերլուծության հիմքում դնելով Մխիթար Գոշի (մոտ 1184 թ.) և Սմբատ Գունդստաբլի (1265 թ.) դատաստանագրքերը, ինչպես նաև՝ վրացական Բեկայի և Աղբուղայի (XVI դար) և Վախթանգ VI-ի (1705–1709 թթ.) օրենքները՝ Գոռ Մարգարյանը նշեց, որ կնոջ իրավական կարգավիճակի կտրուկ տարբերություններ կան՝ ըստ դասի և տեղական համատեքստի, որը հարցականի տակ է դնում «արևելյան կնոջ» մասին միաձև նարատիվները։

 

«ԳԵՂԱՐԴ» ԳԻՏԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031