ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է.
«65+ տարեկան անձանց ապահովագրման մասին գրառման մեկնաբանություններում հիմնական հարցերից էր` «ի՞նչ է ներառելու առողջության ապահովագրության փաթեթը»:
Կփորձեմ մեկ գրառման շրջանակում թվել այս տարիքի մեր քաղաքացիների շրջանում առավել հաճախակի հանդիպող առողջական խնդիրների համար ծառայություններ փաթեթը.
👩⚕️Նեղ մասնագետի խորհրդատվություն տարին 2 անգամ:
Կարդացեք նաև
🩻Սոնոգրաֆիկ, ռենտգեն, ՀՇ, ՄՌՏ, դուպլեքս հետազոտություն`տարին առավելագույնը 2 անգամ, եթե հիվանդանոցային դեպք չէ:
👁️Կատարակտի վիրահատություն:
🩸Լեղապարկի հեռացում:
🧬Ճողվածքների վիրահատություն:
🦿Կոտրվածքների վիրահատություն կոնստրուկցիաներով (կոնստրուկցիայի արժեքի սահմանափակմամբ):
🫀Սրտի ռիթմը կարգավորող սարքի տեղադրում:
Սրտի ստենտավորում (մինչև 3 ստենտ):
Առիթմոլոգիական միջամտություններ ( օրինակ աբլացիա):
🫘Քարափշրում:
🦵Հոդերի էնդոպրոթեզավորում:
💊Դեղորայք ( տարեկան փոխհատուցման չափի սահմանափակումներով):
Սիրելի´քաղաքացիներ, սա սպառիչ և ամբողջական ցանկը չէ: Ուղղակի ամենահաճախ հանդիպող խնդիրների մասով մի քանի օրինակ է: Ամբողջական ցանկը կհաստատվի օրենքի ընդունումից հետո և կհրապարակվի:
Հաա՜, մի բան էլ, քանի «փորձագետները» չեն բզկտել. ծառայությունների անունները հատուկ փորձել եմ հասկանալի, մատչելի ձևով գրել և ոչ թե փաստաթղթից արտատպել:
ՀԳ` ինչպես պայմանավորվել ենք. շարունակում եք գրել այս թեմայով ձեզ հուզող հարցերը, կկարդամ, կարձագանքեմ, կանդրադառնամ»: