Լրահոս
Տեռորը սաստկանալու է
Օրվա լրահոսը

Իրավապահ համակարգը գաղտնալսած խոսակցությունները հրապարակում ու տարածում է՝ դրանք օգտագործելով որպես իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին ձեռնտու քաղաքական ու քարոզչական «գործիք». «Փաստ»

Հոկտեմբեր 18,2025 09:50

Երեկ դաշտ նետվեցին հոգևորականների հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ: Ինչ-որ առումով դրա նախազդն արդեն տրվել էր: Երեկվա «արտանետված» խոսակցությունները ներեկեղեցական հարաբերությունների թեմայով էին:

Դրանց հետ կապված՝ շատերը կարծիք էին հայտնում, որ նման «արտահոսքերով» իշխանությունները փորձում են Ամեայն հայոց կաթողիկոսին ձերբակալելու «հիմքեր» ձևավորել: Կային նաև կարծիքներ, որ դրան, այնուամենայնիվ, չեն գնա: Բայց այս իշխանություններից ամեն ինչ, ցանկացած հոռի դրսևորում սպասելի է: Սակայն այստեղ կա հարցի մյուս կողմը, այսինքն՝ բուն հեռախոսային խոսակցությունների հրապարակումը: Եթե ընդունենք, որ այդ ձայնագրությունները սարքված չեն և իրականում տեղի են ունեցել, ապա խոսքը հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտման մասին է, որն ինքնին հանցագործություն է, ինչպես երեկ նշեց Մայր Աթոռն իր հայտարարության մեջ: Ի դեպ, սա ամենևին առաջին դեպքը չէ, որ հեռախոսազրույցները հանրայնացվում են:

Կարող է նախնական տպավորություն ստեղծվել, որ տարածվող ձայնագրությունը զրուցակիցներից մեկն է արել և հիմա հանրայնացնում է: Բայց, հաշվի առնելով, որ մեկ խոսակցության մասին չէ խոսքը, կա նաև մեկ այլ զրուցակից, պետք է ենթադրել, որ գործ ունենք գաղտնալսված հեռախոսային խոսակցության և դրա մշակված ձայնագրության հանրայնացման հետ:

Իսկ դա նշանակում է, որ իրավապահ համակարգը գաղտնալսած խոսակցությունները մամուլի միջոցով հրապարակում ու տարածում է՝ դրանք փաստացի օգտագործելով որպես իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին ձեռնտու քաղաքական ու քարոզչական «գործիք»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031