Լրահոս
Տեռորը սաստկանալու է
Օրվա լրահոսը

Հայտնի են Վաղարշապատի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերի հերթական համարները

Հոկտեմբեր 18,2025 10:42

ԿԸՀ նիստում բաշխվել է Վաղարշապատի ընտրություններում մասնակից ուժերի հերթական համարները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի արտահերթ նիստում իրականացրել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու 2025 թվականի նոյեմբերի 16-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակ­ցու­թյուն­նե­րի դաշինքի միջև վիճակահանություններ՝  հերթական համարներ տրամադրելու համար։

Վիճակահանությանը մասնակցելու հերթականությունն իրականացվել է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի անվանումների այբբենական հերթականությամբ։

Այսպիսով, Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում գրանցված կուսակցությունները, ըստ վիճակահանության արդյունքների, հանդես կգան այս թվերի ներքո․․․․

«ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ՝ ԿԱԶՄՈՒՄ «ԱՌԱՋ» և «ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ-1

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-3

«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-4

«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-5

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-6

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-7

«ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-8

Նիստի ընթացքում իրականացված վիճակահանությամբ բաշխվել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ։ Նշենք, որ վահանակների թիվը երկուսն է, բաշխվել է «ՀԱՂԹԱՆԱԿ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔի և ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԱԶԳԱՅԻՆ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ միջև։

Հանձնաժողովը փոփոխություն է կատարել նաև ԿԸՀ 2025 թվականի մարտի 27-ի «Նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների և հիմնադրամներից կատարվող ծախսերի հաշվառման կարգը, նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձևը սահմանելու մասին» թիվ 18-Ն որոշման մեջ։

Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հոկտեմբերի 22-ից և կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 24-00-ն։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը, ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվելու են մինչ հոկտեմբերի 30-ը։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացվելու է հոկտեմբերի 25-ից սկսած, երեք աշխատանքային օրը մեկ։

ՀՀ ԿԸՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031