Լրահոս
Տեռորը սաստկանալու է
Օրվա լրահոսը

Իրանից մեծ քանակությամբ սերուցք է ներմուծվում, որի ծագումն ու որակը հստակ վերահսկողության չեն ենթարկվում. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 18,2025 10:53

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ Հայաստանի կաթնամթերքի շուկան վերջին ամիսներին բախվել է մտահոգիչ միտումի. Իրանից մեծ քանակությամբ սերուցք է ներմուծվում, որի ծագումն ու որակը հստակ վերահսկողության չեն ենթարկվում։ Ներմուծվող հումքը օգտագործվում է տարբեր կաթնամթերքի՝ կարագի, թթվասերի, պաղպաղակի եւ կաթնաշոռի արտադրության համար՝ «տեղական արտադրության» պիտակով։

Պետական եկամուտների կոմիտեն «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ 2024 թ. հունվարի 1-ից մինչեւ 2025 թ. օգոստոսի 1-ը Հայաստան է ներմուծվել շուրջ 1472 տոննա սերուցք, ընդհանուր 1.5 մլրդ դրամ արժողությամբ։

Միայն 2025 թ. առաջին 7 ամիսներին ներմուծվել է 823.5 տոննա, որի արժեքը գերազանցել է 1.68 մլրդ դրամը։

Ներմուծում իրականացրած ընկերությունների թվում են՝

«Պրոգրես Ս.Ս», «ՄԻԼԼԿԱԹ», «Դուստր Մարիաննա», «Ստեպպրոգրես», «Թամարա», «Միլք ափ պլյուս», «Խաք», «ԱԱ ՏՐԱՆԶԻՏ» ՍՊԸ-ները։

Մասնագետների մտահոգությունը

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը անդրադարձել է խնդրին՝ նշելով, որ առողջապահության նախարարությունը պարտավոր է արձագանքել, քանի որ հարցը միայն տնտեսական չէ, այլեւ առողջապահական։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031