Լրահոս
Տեռորը սաստկանալու է
Օրվա լրահոսը

Քաղաքացին հայտնել է, որ Սպիտակի քաղաքապետը խմելու ջրի հետ կապված խնդրի պարզաբանման ժամանակ մի քանի անգամ ոտքով հարվածել է իրեն, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ․ Shamshyan.com

Հոկտեմբեր 18,2025 12:05

Գագիկ Է.-ն հայտնել է նաև, որ ինքը իր կնոջ հետ Լոռու մարզի բնակիչ 47-ամյա Արման Ս.-ի հետ խնդրին ծանոթանալու համար նույն օրն այցելել է Սպիտակի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետ՝ Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Քաջայր Նիկողոսյանը տեսել է իրենց և ինքը ցանկացել է քաղաքապետին խնդրի մասին տեղեկացնի առանձին, ինչից հետո քաղաքապետը հարձակվել է իր վրա և հնչեցրել հայհոյանքներ։

Արդեն ոստիկանության Սպիտակի բաժնում վերջինը հայտնել է, որ քաղաքապետը վիճաբանության ընթացքում 3 անգամ ոտքով հարվածել է իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այդ ընթացքում էլ իր հասցեին հնչեցրել է հայհոյանքներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով քաղաքացու և քաղաքապետի հետ միջադեպը տեղի է ունեցել նրա ոստիկանություն ահազանգելուց օրեր առաջ։ Դեպքի փաստով էլ Սպիտակի քննչական բաժնում ֆիզիկական ներգործություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031