Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պատմությունը մեզ ասում է, մի՛ կրկնեք ինձ»․ հորդորում եմ ձեզ՝ հետևել Նիկոլի այս խորհրդին․ Արտակ Զաքարյան

Հոկտեմբեր 18,2025 16:08

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Նիկոլը ևս մեկ խելոք բան է ասել. «Մեր պատմությունը մեզ ասում է, մի՛ կրկնեք ինձ»:
Փայլուն միտք, որն իհարկե Նիկոլի սեփականը չէ, որովհետև իրենից առաջ շատերն են դա ասել: Բայց, որ Նիկոլն է ասում՝ այդ հորդորը դառնում է ավելի աղաղակող և ուշագրավ: Դավադրությունների մեջ հիմնավոր կասկածվող անձը հայ ժողովրդին խորհուրդ է տալիս չկրկնել պատմության սխալները:

Հայ ժողովրդի նորագույն պատմության մեծագույն սխալը Սերժ Սարգսյանի ազգապահպան իշխանության դեմ դուրս գալն ու Նիկոլի ազգակործան իշխանության հետևից գնալն էր: Այդ պատմական սխալի ամենացայտուն դրսևորումը Նիկոլին ընտրել էր (2019թ., 2021թ.):

Հիմա նա իր էջում տեսանյութ է հրապարակում և ասում է, «պատմության սխալները չկրկնելու համար պետք է կարդանք մեր պատմությունը»:
Հարգելի հայրենակիցներ, հորդորում եմ ձեզ՝ հետևել Նիկոլի այս խորհրդին: Եթե ձեզ հաղթող, անվտանգ, խաղաղ ու արժանապատիվ պետություն է պետք՝ ուրեմն այլևս երբեք չկրկնեք պատմական սխալը և չքվեարկեք Նիկոլի ՔՊ-ի, կամ նրա նման ապազգային ուժերի օգտին:

Եթե ձեզ պետք է կործանվող, նսեմացվող, օտարի ձեռքի խաղալիք, թուրքական վտանգով աքցանված ու թրքացման հեռանկարով երկիր, ուրեմն ձեզ պետք է ընտրել ՔՊ կամ նրա նման մեկին:

Սա է այսօրվա «վարչապետական» խորհրդի հիմնական ուսուցանումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031