Լրահոս
Օրվա լրահոսը

Դրա համար էլ ստեղծվել է երկկողմ հանձնաժողով և տեղի է ունենում սահմանագծման և սահնազատման գործընթաց․ Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 18,2025 16:30

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը

Իմ կողմից հարգված լրատվականներից մեկը` Civilnet -ը, շատ լավ ուսումնասիրություն է արել` փորձելով գնալ իմ հայտարարություններից մեկի հետևից: Հոդվածը վերնագրել է`

«Հայկական զորքեր՝ Ադրբեջանի տարածքո՞ւմ․ Ալեն Սիմոնյանի խնդրահարույց հայտարարության հետքերով»։

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս աշխատանքի համար, ԲԱՅՑ,
հարգելի՛ գործընկերներ, նման մաթեմատիկա գոյություն ունենալ չի կարող, և հողի վրա դրա արտահայտումը երկու կողմի համար էլ կոնկրետ չափել, հաշվել այս փուլում անհնար է, դրա համար էլ ստեղծվել է երկկողմ հանձնաժողով և տեղի է ունենում սահմանագծման և սահնազատման գործընթաց. նաև դրա համար էր այդ հայտարարությունը, որը ես «ԵՆԹԱԴՐԵՆՔ» պայմանական բառով եմ արել:

Մեջբերեմ խոսքս` «…իրենք, ենթադրենք, 210 քառ. կմ, մենք, ենթադրենք, 110 քառ. կմ…»։

Ուստի առաջարկում և խնդրում եմ ձեզ ժամանակ չծախսել ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆները ձեր՝ այս դեպքում ենթադրություններով հիմնավորելու վրա: Կա փաստ, որ կան տեղեր, որտեղ մենք ենք առաջ, տեղեր էլ կան, որ՝ իրենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031