Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստական խցանումներ, անվճար բենզին. ՔՊ-ն փորձում է խափանել «Մեր ձևով» շարժման հանրահավաքը. «Փաստ»

Հոկտեմբեր 18,2025 17:45

«Փաստ» –  Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին նախատեսված է «Մեր ձևով» ժողովրդական շարժման կողմից կազմակերպվող արդարադատության պահանջով հանրահավաքը Ազատության հրապարակում։ Սակայն վերջին ժամերին ակնհայտ է դառնում, որ իշխանական շրջանակները փորձում են տարբեր եղանակներով խոչընդոտել այդ հավաքի բնականոն անցկացումը։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ՔՊ-ական կառույցների միջոցով մայրաքաղաքում ստեղծվում են արհեստական խցանումներ։ Օրինակ` ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ ասոցացվող բենզալցակայաններում անվճար բենզին բաժանելու ակցիա է իրականացվում, ինչի հետևանքով արհեստական հերթեր են ստեղծվել, պարալիզացվել է երթևեկությունը դեպի կենտրոն։

Բացի երթևեկության խոչընդոտներից, իշխանությունները, ըստ տարբեր աղբյուրների, ներքին հրահանգներ են տվել պետական կառույցների, բանկերի, ՀԷՑ-ի և այլ կառույցների աշխատակիցներին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո չմասնակցել հավաքին։ Չեն բացառվում նաև ուժային կառույցների միջամտությունները՝ «անվտանգության նկատառումներով» փողոցների ժամանակավոր փակման ձևով։

Չնայած իշխանական փորձերին՝ սոցիալական ցանցերում շարունակվում են հավաքին մասնակցելու կոչերը։ Տասնյակ հանրային ու քաղաքական գործիչներ միանում են ֆլեշմոբին՝ ընդգծելով, որ սա ժողովրդի արդարության պահանջն է, որը չի կարելի խոչընդոտել որևէ վարչական կամ քաղաքական ճնշմամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031