«Մենք մեր ներկայությամբ հիմա կանգնած ենք մեր քաղբանտարկյալների մեջքին, գծում ենք կարմիր գծեր»,- Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման կողմից ի զորակցություն ապօրինի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանի, Սուրբ Եկեղեցու սրբազան հայրերի, բոլոր քաղբանտարկյալների կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը։
Նա նշեց՝ այս իշխանությունը չունի կարմիր գծեր, և այդ գծերը սահմանում է հայ ժողովուրդն իր դիմադրությամբ․ «Պահանջում ենք՝ ձեռքներդ հեռու քաշեք մեր եկեղեցուց, ազատություն սրբազաններին, պահանջում ենք ազատություն քաղբանտարկյալներին, ազատություն ազգային բարերար Սամվել Կարապետյանին»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ