Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանափոխությունից հետո ՔՊ-ին կտանք երկու պաշտոն՝ ասֆալտ անել, ասֆալտ փռել»․ Նարեկ Կարապետյան

Հոկտեմբեր 18,2025 18:47

«Ես առաջարկում եմ ձեզ երեք քայլ, թե ինչպես խաղաղ հասնենք իշխանության փոփոխության, ինչպես ՔՊ-ին երկրորդ անգամ սարքենք ընդդիմություն»,- Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման կողմից ի զորակցություն ապօրինի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանի, Սուրբ Եկեղեցու սրբազան հայրերի, բոլոր քաղբանտարկյալների կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Մեր ձեւով» շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը:

Նշենք, որ ըստ հաշվարկների՝ Ազատության հրապարակում ներկա է ավելի քան 25 հազար մարդ։ Մարդկանց հոսքը այս պահին շարունակվում է։ Մինչ հանրահավաքի մեկնարկը ելույթ ունեցան հայկական էստրադայի ներկայացուցիչները։ Բեմում էր Նունե Եսայանը։

Նարեկ Կարապետյանը նշեց՝ բոլորս պետք է պատրաստ լինենք և աշխատենք ու գնանք դեպի ընտրություններ․ «Տեսնում ենք, որ հայ ժողովուրդն ունի հնարավորություն արդար ընտրություններով իշխանությունից հեռացնել այս խմբակին։ Շատերը կասեն՝ ինչպե՞ս ենք դա անելու, եթե նա մարդկանց ստիպողաբար տանելու է ընտրելու, ճնշումներ է գործադրելու։ Ես կարող եմ ասել՝ հաղթանակը պետք է լինի այնպիսին, որ իրենց ստիպողաբար ընտրած մարդկանց ձայները վերջնական արդյունքի վրա չազդեն։ Այսինքն՝ ՔՊ-ի պարտությունը պիտի լինի անվերապահելի։ Իմ առաջարկը մի բան է․ այստեղ կան տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ, բոլորս և ամեն մեկս, եթե աշխատենք ակտիվ ու խոսենք մեր շրջապատի հետ, այդ դեպքում  իշխանությունը շանս չունի»։

Նա կատակով նշեց՝ իշխանափոխությունից հետո մենք խոսք ենք տալիս, որ ՔՊ-ին կտանք երկու պաշտոն․ «Առաջինը ճանապարհաշինարարության պաշտոնն է․ սիրում են ասֆալտ անել, սիրում են ասֆալտին փռել։ Իրենց մոտ այդ երկու բանն է լավ ստացվում։ Ինձ թվում է՝ գոհ կլինեն, քանի որ իրենց կյանքում մեծ բան չի փոխվի դրանով, քանի որ հիմա էլ են դրանով զբաղված»։

Participants of the MERDZEVOV popular movement are marching through the streets of Yerevan from Freedom Square. Yerevan, Armenia.

Նշենք, որ այս պահին հանրահավաքի մասնակիցները երթով Մաշտոցի պողոտայից ուղևորվում են Ամիրյան փողոց, այնուհետև կանցնեն Հանրապետության հրապարակով, Նալբանդյան փողոցով դեպի ԱԱԾ շենք։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031