Մայր Աթոռից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի եւ Արամ Առաջինի ներկայացուցչի հանդիպմանը։ News.am–ի հարցին, թե եկեղեցու դեմ իշխանությունների այս աննախադեպ գործողությունների համատեքստում ինչպես կբացատրեք այս հանդիպման փաստը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն ասել է. «Հանդիպման մասին Մայր Աթոռը ևս տեղեկացել է լրահոսից: Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս Արամ Ա- ի նախաձեռնությունները պատշաճ չեմ համարում ինքս գնահատել կամ մեկնաբանել: Հարկ եղած դեպքում Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսարանից, կարծում եմ, անհրաժետ լուսաբանումներ կտրվեն»։