«Այո, հոգևորականները զբաղվում են քաղաքականությամբ, ոգու քաղաքականությամբ, այն քաղաքականությամբ, որը միտված է մեր՝ արժեքները պահելու, դրանք վերարծարծելու համար։ Այո, հոգևորականները զբաղվում են քաղաքականությամբ, որովհետև Աստծո առկայությունն այս օրհնյալ երկրի վրա հաստատվում է միայն մեր ազգային ոգու վերարծարծումից և հաստատումից հետո»,- Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման կողմից ի զորակցություն ապօրինի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանի, Սուրբ Եկեղեցու սրբազան հայրերի, բոլոր քաղբանտարկյալների կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հայ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանրահավաքի մասնակիցներն այս պահին երթ են իրականացնում, որը գլխավորում են Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամները՝ կինը, որդին, եղբայրը։
Կարդացեք նաև
Նա նաև նշեց՝ սովորաբար իր և մնացած բոլոր հոգևոր հայրերի և եղբայրների տեղը սուրբ խորաններն են․ «Բայց ես ձեզ նման մեղավոր, պարզ մի մարդ եմ։ Ես էլ ձեր նման ամեն անգամ անում եմ քայլեր, որոնք այդքան էլ արդար և սուրբ չեն։ Բայց ես եկել եմ ձեզ հետ կիսվելու, եկել եմ իմ արժեքները ձեզ հետ կիսելու, քանի որ այդ արժեքները, այդ սկզբունքները՝ իբրև հայ տղամ ինձ ստիպում են, որ ես չլռեմ, որ խոսեմ մեր բանտարկյալների, երեք սրբազանների՝ Բագրատ, Միքայել և Մկրտիչ սրբազանների, տեր Գարեգին քահանայի, նրանց հետ բանտարկված բոլոր մեր քաղբանտարկյալների, Սամվել Կարապետյանի մասին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ