Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա բոլորիս պայքարն է, հաշտ չենք և պիտի պայքարենք մեր ձևով»․ Անդրանիկ Գևորգյան

Հոկտեմբեր 18,2025 20:26

«Սա անհատի հանրահավաք չէ, այլ մեկ գաղափարի շուրջ համախմբված մեր հայրենակիցների բողոքի ձայնն է»,- Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման կողմից ի զորակցություն ապօրինի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանի, Սուրբ Եկեղեցու սրբազան հայրերի, բոլոր քաղբանտարկյալների կազմակերպված հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Անդրանիկ Գևորգյանը։

Նա վստահեցրեց՝ եկել են ցույց տալու, որ հաշտ չեն նրա հետ, ինչ կատարվում է մեր երկրում․ «Ամեն առավոտ սկսում ենք նոր կալանավորումների և բռնությունների մասին տեղեկություններով, որը յուրաքանչյուր հայի համար ցավ է՝ հատկապես, երբ ազգային բարերարն է գտնվում կալանքի տակ, երբ քո ազգային արժեքները, քո սուրբ եկեղեցուն սկսում են ճնշել, անհիմն մեղադրանքների ենթարկել։ Բոլորիս պայքարն է սա, բոլորիս ձայնն է, բոլորիս համախմբվածությունն է, որ ցույց տանք՝ հաշտ չենք և պիտի պայքարենք մեր ձևով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031