Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ տարբեր գնահատականների՝ շուրջ 30․000 քաղաքացի մասնակցել է «Մեր ձևով» շարժման հանրահավաքին

Հոկտեմբեր 18,2025 20:53

Քիչ առաջ ԱԱԾ շենքի մոտ ավարտվեց Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման կողմից ի զորակցություն ապօրինի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանի, Սուրբ Եկեղեցու սրբազան հայրերի, բոլոր քաղբանտարկյալների կազմակերպված հանրահավաքը և երթը դեպի ԱԱԾ շենք, որտեղ պահվում է Սամվել Կարապետյանը։

Հանրահավաքի մասնակիցները երթով Մաշտոցի պողոտայից ուղևորվեցին դեպի Ամիրյան փողոց, այնուհետև Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոց՝ հասնելով ԱԱԾ շենքի մոտ։

Ըստ տարբեր գնահատականների՝ հանրահավաքին մասնակցել է շուրջ 30,000 քաղաքացի։

ԱԱԾ շենքի մոտ հանրահավաքի մասնակիցներին տեղեկացրին, որ վաղն ուխտագնացություն են իրականացնելու դեպի Էջմիածնի մայր տաճար։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031