Լրահոս
Օրվա լրահոսը

«Փողոցից հավաքեց խաժամուժին և կազմեց կառավարություն, որի վերջն արդեն եկել է»․ «Մեր ձևով» շարժման հանրահավաքի մասնակից

Հոկտեմբեր 18,2025 22:20

«Եթե միավորվենք, կկարողանանք լուծել ոչ միայն Սամվել Կարապետյանի, այլև մյուսների հարցն էլ»,- Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման կողմից ի զորակցություն ապօրինի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանի, Սուրբ Եկեղեցու սրբազան հայրերի, բոլոր քաղբանտարկյալների կազմակերպված հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հանրահավաքի մասնակիցներից մի 84-ամյա քաղաքացի։

Նշեց, որ թեև 84 տարեկան է, բայց առողջությունը թույլ է տալիս իրեն լինել այս պայքարի առաջին շարքերում։

Խոսելով կառավարությունը ձևավորած ՔՊ-ի մասին՝ ասաց․ «Իրենց կուսակցությունը ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» է, այլ փողոցային պայմանագիր։ Նա փողոցից հավաքեց խաժամուժին և կազմեց կառավարություն, որի վերջն արդեն եկել է»։

Հարցին՝ ի՞նչ կարծիք ունեք եկեղեցու դեմ իրականացվող արշավի հետ կապված, քաղաքացին ասաց․ «Սա հանցագործություն է հայ ժողովրդի հանդեպ, մեր ինքնությունը պաշտպանելու դեմ է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031